Աշխարհի զարգացած երկրներում նոր ուսումնական տարվան թե ծնողները, թե աշակերտները, թե ուսանողները նախապատրաստվում են նոր լիցքով, նոր եռանդով ու ջերմությամբ: Հայաստանում սովորաբար պատկերը մի փոքր այլ է: Բազմաթիվ ծնողների համար նոր ուսումանական տարին իսկական մարտահրավեր է: Տոնավաճառներում ու առևտրի սպասարկման կետերում այս օրերին անհնար է չնկատել, որ դպրոցական համազգեստն ու գրենական պիտույքները վաճառվում են ինքնարժեքից անհամեմատ բարձր, անհնար է չնկատել, թե ինչպես են բազմաթիվ ծնողներ նայում, լավագույն դեպքում հետաքրքրվում գներով ու դժգոհելով կրկին հեռանում հուսահատ: Ճիշտ է, հայ ծնողն իր երեխայի կրության համար ոչինչ չի խնայում, բայց ինչ անի այն ծնողն ով ապրում է նվազագույն աշխատավարձով և ում համար սեպտեմբերի 1-ին պահանջվող 30-40 հազար դրամ համեստ բյուջեն ընդամենը իր երեխաների մեկ ամսվա գոյատևման միջոցն է:
Հ.Գ. Անկախ ծնողների համար ստեղծված սոցիալական դժվարություններից, սեպտեմբերի 1-ը տոն է, և ցանկանում են նախապես շնորհավորել բոլոր աշակերտներին, ուսանողներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և գիտելիքով հարուստ ուսումնական տարի:



