Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ում 96 տարեկան հասակում մահացել է ամենատարեց «օրենքով գողը»` Բորիս Կոմինը` Բորյա Ուշատին: Այս մասին հայտնում է «ПраймКрайм»-ը։
«Հանցավոր պատրիարք» Բորիս Կոմինը համարվում էր ԱՄՆ-ի գլխավոր «օրենքով գողը»։ Ծնվել է 1927 թվականին Ստալինո քաղաքում (ժամանակակից Դոնեցկ)։ Կոմինը, ազգությամբ հրեա, դարձավ առաջին խորհրդային գողերից մեկը, ով 70-ականներին տեղափոխվեց արտասահման` մշտական բնակության: Որոշ այլ աղբյուրների համաձայն՝ նա առաջին միգրանտ գողն էր։
Ուշատին համարվում է գողական ավանդույթների պահապանը. 2008թ.-ին ռուսական քրեական աշխարհի առանցքային դեմքեր Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) և Տարիել Օնիանիի (Տարո) միջև վեճի գագաթնակետին Կոմինը հրավիրվել էր Մոսկվա՝ լուծելու հակառակորդների միջև վեճը։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=468883&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել