Այն, որ իշխանությունների ծնած նախագիծը, մեղմ ասած, այլանդակություն է և նպատակ ունի բացառապես բարելավելու հայաստանյան բանկիրների կյանքը, անքննարկելի է: Եթե այս տեմպերով գնաց, վաղն արդեն նույնիսկ զուգարանի թուղթ գնելու համար պահանջելու են բանկում հաշիվ բացել ու փողը քարտից քարտ փոխանցել: Աշխարհում բանկերի դերն, իհարկե, չի թերագնահատվում, բայց մանր առևտրի համար ոչ ոք մարդկանց չի հարկադրում ընկնել բանկերի դռներն ու ժամանակ, նյարդեր վատնել: Բայց սա խնդրի մի կողմն է միայն:
Իրականում սույն ՔՊ-ականի խոսքում ամենաաբսուրդայինն ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքներն են. իբր իրենք ուր որ է երկիրը դարձնում են սոցիալական դրախտ՝ դրանով զրոյացնելով ընդդիմության շանսերը, իսկ վերջինս էլ, ելնելով սեփական շահերից, իշխանությունների տակը փորում է:
Նախ՝ ընդդիմությունը, որն իր շարքերում ներառում է հարյուր հազարավորներին, միայն երջանիկ կլինի,եթե Նիկոլը բաշարի շտկել սոցիալական վիճակը. բոլորն են ուզում լավ ապրել՝ անկախ քաղաքականությունից:
Իշխանություններին ընդդիմանալը ոչ թե նախանձի կամ քաղաքական մրցապայքարի հարց է, այլ ընդամենը սեփական երկրում ապրելու ցանկության բնական դրսևորոմ: Ինչ նախագիծ էլ բերես, եթե երկիրդ ձեռքիցդ գնում է ֆիզիկապես, իմաստ չունի: Եթե նույնիսկ աշխատավարձերն էլ, սոցիալական նպաստներն էլ ավելանան էապես, ինչը խիստ կասկածելի է, դրանից Էրդողանի օրակարգը Հայաստանի վերաբերյալ չի փոխվում: Բացի այն, որ երկիրը ՔՊ-ականներն իրենց անտաղանդության ու թրքասիրության պատճառով դրարձրել են մուրացիկ, դեռ մի բան էլ շնչակտուր մատնում են թշնամու ձեռքը:
Ա՛յ սա է, որ փողոց է դուրս բերել ընդդիմությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



