Գնաճը խժռում է Հայաստանը

Մինչ Նիկոլն ու ալկաշը պարբերաբար հանրությանը սեփական ֆեյսբուքյան գրառումներով ավետում են տնտեսական աճի, իբր ժամ առ ժամ շատացող աշխատեղերի ու աշխատավարձերի բարձրացման մասին՝ մարդկանց տհասի տեղ դնելով ու հետևներին ղժժալով, երկրում գնաճը սահմանում է նոր պատմական ռեկորդներ: Սկսած բանջարաբոստանային ամենասովորոկան կուլտուրաներից մինչև հաց ու պանիր գները հասել են տիեզերք՝ իրենց հետևում թողնելով նույնիսկ Նիկոլի արբանյակը: Օրինակ՝ սովորական կարտոֆիլն արդեն 1500 դրամ է, ելակը՝գերազանցում է 2000-ի շեմն, կեռասի գներն էլ անցնում են 1500-ը և այսպես շարունակ: Եթե համեմատության մեջ դիտարկում ենք ՀՀ բնակչության միջին եկամուտներն ու ներկայիս գերբարձր գներն, ապա պարզ է դառնում, թե ինչ աղետի հետ գործ ունենք:

Տնտեսությունը փաստացի հայտնվել է ազատ անկման մեջ. չկան ներդրումներ, չկան զարգացման հստակ ծրագրեր, իսկ միակ բանը, որ այս կառավարությունը հաճույքով անում է, միայն արտաքին պարտքի բեռի ավելացնելն է, որ շուտով կհատի 10 մլրդ դոլարի շեմը: Բայց եթե նույնիսկ չհատի էլ, Նիկոլն իրենից հետո թողնելու է այնպիսի Հայաստան, որն այլևս հնարավորություն չի ունենալու՝ տասնամյակներ ի վեր ազատվելու արտաքին պարտքի հսկայական բեռից. շարքային քաղաքացիներն են ստիպված լինելու մարսել սրանց կերած կեղտերը՝ ընդմիշտ թաղելով նորմալ, արժանապատիվ կանքի վերաբերյալ բոլոր հույսերը:

Մի երկրի էկոնոմիկայի նախարարը, որ ալկաշ Menu-ն լինի, ժողովրդի հալն էլ էս կլինի. կադրերն են որոշում ամեն ինչ՝չմոռանանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել