Սիրելի դպրոցականներ, հատկապես 9-րդ դասարանի սիրելի ընկերներ:
Մեր պատմությունն աղավաղվում է ձեր դպրոցներում և ձեր դասագրքերում (Նկարները մեկնաբանություններում): Մեկ Բաքվի բռնապետ Ալիևնա մեր պատմությունը փորձում խմբագրել, մեկ էլ իր ճորտ Նիկոլն իր ուսապարկերով:
Ուրեմն 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» 2-րդ մասի գրքում` «ներքաղաքական զարգացումները 21-րդ դարի սկզբին» բաժնում գրված է հետևյալը` «1998-2008թթ. ընտրակեղծիքներով ՀՀ նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը, իսկ 2008-ից հետո 2 անգամ նախագահական ընտրություններում դարձյալ ընտրակեղծիքներով հաղթել է Սերժ Սարգսյանը»: Հետո գրել են, որ «ամբողջ մոլորակը սովորեց հայ ժողովրդից, թե ինչպես պիտի հեղափոխություն անել»:
Սիրելի դպրոցականներ,
այն, որ Ռ.Քոչարյանի, Ս. Սարգսյանի իշխանության տարիներին եղել են սխալներ, բացթողումներ, հասարակության հետ կապի որոշակի բացակայություն` դա փաստ է, բայց փաստ է նաև այն, որ այդ բոլոր բացթողումներով ու սխալներով հանդերձ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները հաղթել են Իլհամ Ալիևի հորը` Հեյդարին, առաջին պատերազմում, իսկ Սերժ Սարգսյանը հաղթել է նաև 2016թ. Քառօրյա պատերազմի ժամանակ: Փաստ է, որ դուք, ձեր ծնաղները, հասակակիցները մեծացել եք այնպիսի Հայաստանում, որտեղ եռագույնները ծածանվել են մեր բանակի հաղթական շքերթներին, այլ ոչ թե Եռաբլուրում, որտեղ արցունքն ուրախության է եղել, այլ ոչ թե ողբերգության:
Հարգելի դպրոցականներ,
Իրականում 2018թ.-ին տեղի է ունեցել հակաղարաբաղյան` հակահայկական շարժում, որն իրականացրել է ոչ թե Հայ ժողովուրդը, այլ` արտաքին ուժերն իրենց տեղի խամաճիկների հետ միասին: Ամբողջ մոլորակը ոչ թե հայերից սովորել է հեղափոխություն անել, այլ տեսել է թե ինչպես են մոլորված մարդիկ տրվում մանիպուլյացիայի, ստի, կեղծիքի ու սկսում քանդել սեփական պետությունը: Ձեր ուսուցիչներին հարցրեք, ի՞նչ տվեց հեղափոխությունը Հայաստանին, Արցախին, Սփյուռքին: Եթե ադեկվադ, խելացի, հայրենասեր ուսուցիչ է, ուրեմն կպատասխանի, որ ոչ մի լավ բան` Արցախի ճնշող մեծամասնության կորուստ, հազարավոր զոհեր, հաշմանդամ դարձածներ ու անտուն մնացած մարդիկ, հարյուրավոր գերիներ, պետականության դե յուրե կորուստ, պատվի, նամուսի, արժանապատվության կորուստ:
Սիրելի դպրոցականներ,
փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը հողատու է, կապիտուլյանտ է և դավաճան է: Խնդրում եմ ձեզ, որպեսզի էդ սրիկայի ու իր խունտայի լոլոները չդարձնեք ձեզ համար բացարձակ ճշմարտություն: Հենց ինքը Նիկոլը` ստի ու կեղծիքի, դավաճանության ու ստորության, տականքության ու տգիտության մարմնացումն է: Չլինեք ու չդառնաք Նիկոլ:
Շուտով մենք «կազատագրենք» նաև ձեր դպրոցներն ու գրքերը, ձեզ ու ձեր ուսուցիչներին հայի տականքներից:
Ապրեք ու մեծացեք հայեցի: Կրթվեք ու սիրեք ձեր Հայրենիքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել