Վաղը՝ հունիսի 7-ին մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները Այս մասին հայտնում է ԳԹԿ֊ն։

Երևանում ու մարզերում գործելու է 15 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ /անցյալ տարի 1304-ն էին/, իսկ աշխարհագրություն՝127 /2021-ին՝ 176/:

Եթե քննությունները լուսաբանելու ցանկություն ունեք, քննական կենտրոն ներկայացեք առավոտյան 08.30-08.45: Ավելի ուշ ցանկալի չէ: Հաշվարկեք ձեր ժամանակն այնպես, որ հասցնեք նկարահանումներ անել, սինքրոններ գրել մինչև թեստ-գրքույկները դիմորդներին բաժանելը: Դրանից հետո կողմնակի բոլոր անձանց, այդ թվում՝ լրագրողների, ներկայությունը քննասրահում արգելվում է, և լավագույն դեպքում կարող եք բակում ծնողների հետ հարցազրույցներ անել ու նկարահանումներ անել: Քննական կենտրոնների ցանկը կհրապարակեմ ավելի ուշ: Շնորհակալ եմ ըմբռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել