ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների օրենսդրությունների մոտարկման հարցը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Վյաչեսլավ Վոլոդինը խոսել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստի օրակարգի մասին։ Կողմերը քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունների մերձեցումն ու կազմակերպության զարգացումը:

Հանդիպումը կայացել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից առաջ, որին մասնակցել են նաև վեհաժողովի խորհրդարանական այլ պատվիրակությունների ղեկավարներ։

Պատվիրակությունների ղեկավարները ծաղիկներ են դրել նաև Հաղթանակ զբոսայգում գտնվող Մայր Հայաստան հուշարձանին, հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։

Վոլոդինը երկուշաբթի ժամանել է Երևան՝ անցկացնելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին։

ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը կազմակերպում է վեհաժողովի աշխատանքները և բաղկացած է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել