Ոստիկանական ուժերին մեղքի տակ գցելուց հետո Նիկոլը որոշել է կպնել սեփական PR-ի գործին՝ դրան լծելով ասենք իր աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկին՝ «Դդումին»:

Նիկոլն ընտանիքով որոշել է զբոսնել քաղաքի փողոցներով ու լուսանկարվել, սրճարան այցելել ու փորձել վերադարձնել հեղափոխության ոգին:

Թե ինչու, դժվար չէ կռահել. ջանում է հաղթահարել անձամբ հեղափոխության ենթարկվելու իրական վտանգից առաջացած սեփական վախերը՝ փորձելով ներկայիս կարգավիճակում հասցնել վայելել մայրաքաղաքի փողոցներով տարածված գինու շունչը:

Իհարկե, սա այն դեպքն է, երբ ոչ մի դդում կամ եմիշ ի վիճակի չեն՝ շպարելու շեֆության այլանդակված երեսը, որքան էլ փորձեն լուսանկարներ կամ տեսանյութեր տարածել ու պատմել, թե իբր ինչպես են մարդիկ, մեկը մյուսին հերթ չտալով, մոտենում ու լուսանկարվում Նիկոլի հետ, ինչպես է Նիկոլն ընտանիքի հետ վայելում գինու օրերն ու ջերմանում Աշոտիկի սիրով: Նիկոլի հետ լուսանկարվել կամ լկստվել կարող է միայն նա, ով դավադրութան մասնակից է կամ այնքան դդում է, որ չի ջոկում՝ ուր է գլորվում երկիրը:

Ցավոք, այդպիսիք դեռևս քիչ չեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել