
Ladynews.am-ը գրում է.
Շոգ եղանակին անհրաժեշտ է շատ խմել: Ավելի լավ է դա անել օգուտով: Գիտնականները կազմել են ըմպելիքների մի ցուցակ, որոնք առավել օգտակար է խմել շոգ եղանակներին.
- կակաո,
- կաթ,
- նարնջի հյութ,
- թուրինջի հյութ,
- լոլիկի հյութ,
- կանաչ թեյ,
- տաք շոկոլադ:
Գիտնականների նման ընտրությունը կապված է այդ ըմպելիքների օրգանիզմի համար կարևորության հետ:
Կակաոն նպաստում է օրգանիզմի երիտասարդեցմանը, նվազեցնում է շաքարախտի հավանականությունը, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:
Կաթը կալցիումի հարուստ աղբյուր է:
Նարնջի հյութը վերոնշվալ ըմպելիքներին գերազանցում է C վիտամինի պարունակությամբ:
Թուրինջի հյութը լավացնում է սրտի աշխատանքը, իջեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ամրացնում է իմունիտետը:
Լոլիկի հյութը պարունակում է լիկոպին, որը ուժեղ հակաօքսիդանտ է:
Կանաչ թեյը օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ, իսկ տաք շոկոլադը բարձրացնում է ընդհանուր օրգանիզմի կենսունակությունը: