1in.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվում է Արման Գիվարգիզովի և Ալբերտ Հովհաննիսյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արարատ քաղաքի 22-ամյա բնակիչ Արման Գիվարգիզովը երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով ծնողական հսկողությունից դուրս մնալու, փողոցում հայտնվելու առումով 18 տարին չլրացած՝ 16-ամյա Ա.-ի, 13-ամյա Վ.-ի, Մ.-ի վիճակի խոցելիությունը, խաբեությամբ՝ հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու, այլ կեղծ խոստումներով 2013 թվականի հունվարին մուրացկանության համար հավաքագրել, մինչև մարտի 19-ը անչափահասներին դրել ու պահել է շահագործման վիճակում՝ ստանալով և տնօրինելով նրանց կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:

Հանցանքի պահին 17-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա անչափահասներ Մ.-ի ու Ա.-ի հետ, նախնական համաձայնությամբ, ներգրավվել ու մասնակցել է Նոր Արեշում գտնվող ավտոտեխսպասարկման կետից Արման Գիվարգիզովի կողմից կազմակերպված՝ ուրիշի զգալի չափերով գույքի գողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել