Tert.am-ը գրում է.
Շրի Լանկայի ոստիկանությունը ներողություն է խնդրել օրեր առաջ Քենդի քաղաքում ոստիկանական շների հրապարակային ամուսնությունը կազմակերպելու համար։
Ինչպես նշում է independent.ie կայքը, 9 զույգին հագցրել են ինչպես կարգն է՝ ճերմակ քող, գլխարկներ, ինչից հետո կենդանիներին կանգնեցրել են հատուկ հարթակի վրա, որը երկրում օգտագործվում է հարսանիքների ժամանակ։
Ոստիկանական շների ամուսնությունը պաշտոնապես գրանցվել է՝ անասնաբույժների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ու շարքային քաղաքացիների ներկայությամբ։ Այնուհետ նորապսակ շներին նստեցրել են ոստիկանական մեքենաներն ու տարել «մեղրամիսը վայելելու»։
Այս ամենը տեսագրվել է ու ցուցադրվել տեղի հեռուստատեսությամբ՝ դառնալով բազմաթիվ դժգոհությունների առիթ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել