«The Smurfs 2» (2013)

1958թ.-ին բելգիացի նկարիչ Պիեր Կյուլիֆորը ստեղծել էր սմուրֆիկներին իր կոմիքսի համար, սակայն այդ ժամանակ կերպարները կոչվում էին «Շմուրֆիկներ»: 2011թ.-ին ռեժիսոր Ջորդան Քերները ստեղծեց առաջին լիամետրաժ ֆիլմը այս փոքրիկ էակների մասին:
«Avatar» (2009)
![]()
Քեմերոնի օրիգինալ սցենարում բույսերի տերևները նույնպես կապույտ էին, ինչպես Նավի ցեղի անդամների մաշկը, բայց ի վերջո որոշվեց օգտագործել կանաչ գույնը` ավելի իրատեսական պատկեր ստանալու համար:
«Կապույտ շնիկը» (1976)

Այս սովետական մուլտֆիլմը ստեղծվել էր հունգարացի գրող Դյուլա Ուրբանի հեքիաթի հիման վրա, որի գլխավոր իմաստն այն էր, որ պետք է դատել որևէ մեկին մասին ոչ թե նրա տեսքով, այլ արարքներով:
«Aladdin» (1992)

Ֆիլմի նկարիչը` Ռիչարդ Վանդեր Վենդեն, այն կոնցեպցիայի հեղինակն էր, որ յուրաքանչյուր գույն արտահայտում է տարբեր տրամադրություններ: Կապույտը խորհրդանշում է լավը, իսկ կարմիրը՝ վատը:
«MONSTERS, INC.» (2001)

Այս հրեշների զույգի մեջ՝ կապույտ Ջեյմս Սալլիվան և կանաչ Մայքլ Վազովսկի, առաջինը երազկոտ և չարաճճի է, իսկ երկրորդը` ռացիոնալիստ և «կրծող»:
«Megamind» (2010)

Այս կապույտ «մեծագլուխ» անհաջողակը ցանկանում էր դառնալ աշխարհի ամենահանճարեղ ոճրագործը: Նա պայքարում է գլխավոր սուպերհերոսի՝ Մետրո-Սիտիի դեմ, բայց արդյունքում ինքը դարձավ քաղաքի փրկիչը:
«Սմեշարիկներ» (սերիալ)

Բոլորի միջից ամենաակտիվ կերպարն է: Կրոշը ընկերություն է անում Ոզնու հետ և պատրաստ է պայքարել ճշմարտության համար մինչև վերջ: Սակայն նրա գործողություններից շատերը բերում են անհավանական արդյունքների:
«Rio» (2011)

Անուշիկ անունով թութակը չի կարողանում թռչել, քանի որ ամբողջ կյանքն անցկացրել է իր տիրուհու հարմարավետ տանը: Բայց մի անգամ նա որոշում է վերադառնալ իր հայրենիքը՝ Ռիո դե Ժանեյրո:
«X-Men» (2000)

Միստիկը կերպարանափոխվող մուտանտ է, իրականում նա ունի դեղին աչքեր և կապույտ մաշկ: Նա ավելի քան 100 տարեկան է: Հիմնականում հայտնվում է վատ կերպարի դերում:
«Lilo & Stitch» (2002)

Այլմոլորակային էակը, որն ի սկզբանե չար էր ստեղծված, հանկարծակի հայտնվում է Երկրի վրա, որտեղ ծանոթանում է մի փոքրիկ աղջնակի՝ Լիլոյի հետ: Աստիճանաբար Ստիչը ընտանիք է ձեռք բերում և դառնում բարի:



