Զավեն Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 3-ին, ժամը 18:00-ին, «Եդեմ» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հունիսի 4-ին, ժամը 13:00-ին:
Զավեն Հարությունյանը ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 29-ին, Երեւանում: 1969-1974 թվականներին սովորել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի բաժնում: 2009 թվականից եղել է Երեւանի պետական համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ։
2002 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեղինակել եւ վարել է «Ակնթարթ» ծրագիրը։ 2003 թվականից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեղինակել եւ վարել է «Դիպված» հաղորդաշարը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



