News.am-ը գրում է.
Վաղը՝ հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։
Այս մասին News.am-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։
Ինչ վերաբերում է սահմանազատման եւ անվտանգության հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նույնպես պետք է տեղի ունենա Մոսկվայում, հանդիպման օրը դեռ չի հաղորդվում։
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/705338.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել