1in.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության հաղորդագրության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ակտիվիստին «համբուրող» ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:

Ոստիկանությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել