Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին, իսկ մինչ այդ շարժման նախաձեռնողները հաշվետվություն կներկայացնեն արած-չարածի մասին։ Նրանք կարծում են, որ վերջին ամիսների պայքարի արդյունքում է, որ Հայաստանի ու Արցախի համար ոչ հայանպաստ փաստաթղթերի ստորագրումը հետաձգվեց, եւ դա շարժման հաղթանակն է։ Նաեւ կհայտարարեն, որ պայքարն այլ ձեւեր է ընդունելու, եւ նորից կվերադառնան փողոց, եթե վտանգը մեծանա։ Իսկ փողոց վերադառնալու ժամկետների մասին կարծիքները տարբեր են․ ոմանք վստահեցնում են, որ մինչեւ աշուն Փաշինյանը փաստաթուղթ չի ստորագրի, ոմանք պնդում են, որ գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ աշուն չի հասնի՝ ամռան տապից օգտվելով, Փաշինյանը շտապ կստորագրի հերթական դավաճանական փաստաթուղթը։ Բայց կա վարկած, որ երբ Սաղաթելյանն ու այս ուժերը քաշվեն մի կողմ, կարող են նոր ուժեր փորձել պայքարի էստաֆետը վերցնել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել