Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի քանի «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների վարորդներ իրենց տրանսպորտային միջոցները կայանել են չթույլատրելի հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները վարչական պատասխանատվության ենթարկեցին խախտում կատարած վարորդներին, ովքեր ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի աշխատակիցներն էին:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել