Ֆեյսբուքը մեր առօրյայի մասն է դարձել: Շատերի համար այն պարզապես ընկերական շփումների համար կիրառվող հարթակ է, սակայն որոշ մադիկ շատ ավելի ստեղծագործաբար են մոտենում այս հարթակին: Այն երբեմն օգտագործվում է տարօրինակ նպատակներով: Ահա Ֆեյսբուքի տարօրինակ կիրառություններից մի քանիսը:  

9. Հանցագործն ընկերության առաջարկ է ուղարկել այն մարդուն, ում հենց նոր թալանել է


robber-fb-friend 
Բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ հանցագործը բռնվել է այն պատճառով, որ Ֆեյսբուք է մտել այն տանը, որը թալանել է, և մոռացել է դուրս գալ իր ֆեյսբուքյան էջից: Վերջերս գրանցվել է մի ավելի անհեթեթ դեպք: Հանցագործը բարեհաջող ավարտել է տան թալանը և դրանից անմիջապես հետո Ֆեյսբուքով ընկերության առաջարկ է ուղարկել տանտիրոջը: Տանտերը ճանաչել է նրան, և նա ձերբակալվել է: Տեսնես` ինչպե՞ս է այս տղան բացատրելու բանտակիցներին, որ այնքան հիմար է գտնվել, որ ընկերության առաջարկ է ուղարկել իր զոհին:

 

8. Պահպանակների գովազդում

babies-first-friend-request

Ֆեյսբուքը նպաստավոր տիրույթ է գովազդի համար: Բազմաթիվ մարդիկ Ֆեյսբուքում հրապարակայնորեն ինչ ասես որ չեն գովազդում: Նրանք գովազդում են իրենց քաղաքական հայացքները, սիրած ճաշատեսակները, երաժշտական նախասիրությունները: Որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդիկ ստեղծագործաբար օգտագործեին այս օնլայն հարթակը: Այսպես, մի ընկերություն այնքան ստեղծագործական մոտեցում ցուցաբերեց, որ որոշեց տղամարդկանց ընկերության խնդրանք ուղարկել իրենց ապագա` դեռևս չծնված երեխաներից: Անշուշտ, զվարճալի է պատկերացնել Ֆեյսբուքի օգտատեր նորածինների, սակայն պետք է համաձայնել, որ սա պահպանակ գովազդելու տարօրինակ ձև է:

 7. Համայնքների ստեղծում

liverpool-clean-up

Ֆեյսբուքն օգտագործվել է տարբեր մարդկանց մի խմբում միավորելու համար: Ֆեյսբուքի միջոցով անգամ համայնքներ են ստեղծվել, որոնք համախմբվել են տարբեր հասարակական և բնապահպանական խնդիրների շուրջ և փորձել համատեղ լուծումներ գտնել: Ֆեյսբուքն օգտագործվել է նաև ֆոնդ հայթայթման նպատակներով: Այսպես, մի անգամ մի 89-ամյա անգլիացի ծերունու վարսավիրանոցն էր ավիրվել: Գողացել էին անգամ նրա թեյն ու թեյնիկը` ամենածանր հանցագործությունը, որ կարող է լինել անգլիացու հանդեպ: Ֆեյսբուքի միջոցով դրամահավաք նախաձեռնեցին և կարողացան հատուցել ծերունու կրած կորուստները:    

6. Շտապօգնության կանչ Ֆեյսբուքի միջոցով

ambulance

Ֆեյսբուքը համատարած բնույթ է կրում ճիշտ այնպես, ինչպես բջջային հեռախոսները: Փիթեր Կասարուի մոտ հանկարծ մեջքի ուժեղ նոպա սկսեց: Ֆիզիկապես ի վիճակի չլինելով օգնություն կանչել` նա մի կերպ հասավ իր համակարգչին և հավաքեց հետևյալ բառերը. «Կարո՞ղ է ինչ-որ մեկը շտապօգնություն զանգահարել ինձ համար: Մեջքս վնասվել է: Խնդրում եմ օգնեք ինձ»: Բարեբախտաբար, պրն. Կասարուսի ընկերները հավատացին նրա գրածներին և շտապօգնություն զանգահարեցին, ինչն էլ փրկեց նրան իր վտանգավոր վնասվածքներից:

5. Հանցագործությունների բացահայտում

batman-on-computer

Ակնհայտ է, որ հանցագործները ևս սիրում են Ֆեյսբուքը: Անշուշտ, նրանք բոլորն այնքան հիմար չեն, որ Ֆեյսբուքում պարծենան իրենց գործած հանցագործություններով, սակայն նրանցից ոմանք այնքան անդուր դեմքերով նկարներ են դնում իրենց ֆեյսբուքյան էջերում, որ ուղղակի անհնար է չֆիքսել դրանք: Դանիել Կայեի վրա ավազակային հարձակում էին գործել և թալանել նրան: Դրանից հետո նա նախկին պես շարունակում էր օգտվել Ֆեյսբուքից: Մի անգամ, սովորականի պես բացելով իր ֆեյսբուքյան էջը, նա տեսավ, որ թալանչին իր քրոջ նկարներից մեկում թեգ էր արված: Նա միանգամից գործի անցավ. ուսումնասիրեց թալանչիի էջը և գնաց ոստիկանություն: Թալանի և ավազակային հարձակման համար ֆեյսբուքով գտնվածը 12 տարվա ազատազրկման դատապարտվեց: Այսպիսով, Ֆեյսբուքն օգնում է ինքնուրույն բացահայտել հանցագործությունները, և դուք ձեզ Բեթմեն եք զգում:  

4. Հիվանդության ախտորոշում

online-diagnosis

Մարդիկ իրենց երեխաների, ուտելիքի, աթոռի կամ զգեստի նկարներն են տեղադրում Ֆեյսբուքում: Այսպես, մի անգամ Դեբորա Կոգանը Ֆեյսբուքում տեղադրեց իր երեխայի լուսանկարը: Լուսանկարում երեխայի մաշկը պատված էր ցանով: Այդ ժամանակ նա չէր էլ պատկերացնում, թե որքան կարևոր քայլ էր անում: Նրա ընկերներից մեկը, տեսնելով երեխայի ցանը, հասկացավ, որ դա շատ հազվագյուտ մի հիվանդության նշաններից էր: Բժիշկները, ովքեր սխալմամբ ախտորոշել էին քութեշ, անմիջապես փոխեցին բուժման ընթացքը և սկսեցին Կավասակիի հիվանդության դեմ բուժում իրականացնել: Սա բավականին վտանգավոր հիվանդություն է, սակայն Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարի շնորհիվ հաջողվեց երեխայի կյանքը փրկել:

 

3. Ընտրեք ինքնաթիռի ձեր ուղեկցին Ֆեյսբուքի միջոցով

man-and-woman-on-airplane

 

Ավիաթռիչքները ինքնին սթրեսային են: Իսկ եթե ստիպված ես լինում, ասենք, 6 ժամ անցկացնել այնպիսի մեկի կողքին, ումից տհաճ հոտ է փչում, ով այնպես է փռվում, որ քիչ է մնում ճխլի ձեզ, և ով չի կիսում, օրինակ, բուսակերության վերաբերյալ ձեր հայացքները, դա կարող է իրական մղձավանջ դառնալ: Մի ավիաընկերություն նախաձեռնեց մի ծրագիր, որը թույլ է տալիս Ֆեյսբուքի միջոցով ընտրել, թե ում կողքին եք ուզում նստել ինքնաթիռում: Տրվում է ուղևորների ֆեյսբուքյան էջերի հասցեների ցուցակը, իսկ դուք էլ նրանց միջից ընտրում եք ձեր ուղեկցին:

 

2. Ֆեյսբուքն` իբրև դոնորական արյուն գտնելու միջոց

socialblood-blood-types

Ֆեյսբուքի այս կիրառությունը հայտնվել է երկրորդ հորիզոնականում, քանզի այն թույլ է տալիս փրկել մարդկային կյանքեր: Սոցարյուն (Socialblood) կոչվող նախաձեռնության գաղափարը պատկանում է Քարթիկ Նարալասեթիին: Այն միավորում է մարդկանց ըստ արյան տեսակի, ինչն էլ թույլ է տալիս դոնոր գտնել կենաց-մահու իրավիճակներում: Միայն մի վտանգ կա. գուցե վամպիրները փորձեն այս կերպ գտնել ամենահամեղ մարդկանց:   

1. Մարդը փորձում էր ավիրել երեխայի կյանքը

Megatron

 

Ծնողները մեծավմասամբ փորձում են այնպիսի անուններ ընտրել իրենց երեխաների համար, որպեսզի հետագայում նրանք իրենց անվան հետ կապված դժվարությունների չբախվեն: Այնուամենայնիվ, գտնվել է մի տղա, ով խոստացել է իր քրոջ երեխային անվանել Մեգատրոն, եթե իր ֆեյսբուքյան էջը հավաքի մի միլիոն լայք: Երկու շաբաթ էլ չանցած` նրա ֆեյսբուքյան էջը հավաքեց լայքերի ցանկացած քանակը, սակայն նրա քույրը եղբոր սրտով չգնաց և իր երեխային անվանեց Դիլան:  Այս անունն էլ մի բան չէ, սակայն այն Մեգատրոնից ավելի գերադասելի է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել