Բոլորս էլ տեղյակ ենք, թե վերջերս ինչ մթնոլորտ է տիրում իսպանական «Ռեալ Մադրիդ» թիմում: Ակումբի նորանշանակ մարզիչը, արդեն որերորդ անգամն է, առանց որևէ լուրջ պատճառի պահեստայինների նստարանին է թողնում թիմի ավագին և լեգենդներից մեկին` Իկեր Կասիլյասին: Մենք` Իկերի հավատարիմ երկրպագուներս, արդեն չգիտենք, թե ինչպես կարող ենք օգնել մեր լեգենդին: Բոլորս էլ տեսնում ենք Իկերի վատ տրամադրությունն ու հիասթափությունը և չգիտենք ինչպես աջակցել նրան… Լուրեր են պտտվում, թե նա պատրաստվում է լքել իր թիմը… Դիեգո Լոպեսը իրոք լավ ու տպավորիչ խաղ է ցուցադրում... Բայց ինչ էլ լինի, ոչ ոք երբեք չի կարող փոխարինել մեր լեգենդ Իկերին... Իմ կարծիքով, եթե անգամ Կասիլյասը աշխարհի ամենավատ դարպասապահը լինի, նա պիտի անպայման խաղադաշտ դուրս գա, քանզի նա իր ողջ կյանքն է նվիրել իր թիմին: Եվ, բացի այդ, թիմն առանց ավագի լիարժեք չէ: Մենք անզոր ենք ինչ-որ բան փոխել, սակայն ցանկանում ենք աջակցել Իկերին… Ցանկանում ենք, որ նա իմանա, որ եթե ողջ աշխարհն էլ նրա դեմ լինի, իր` Հայաստանի երկրպագուները միշտ իր կողքին են լինելու… Ցավալին այն է, որ մենք բառերով չենք կարող նկարագրել ու բացատրել այն սերն ու հարգանքը, որ զգում ենք Կասիլյասի հանդեպ...



