Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկնության Չարենցավանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 06։30-ի սահմաններում Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Ա-ն իր անվամբ հաշվառված «GAMO» հրացանով կրակել է իր կնոջ՝ 20-ամյա Հայարփի Ղ-ի ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել