Tert.am-ը գրում է.
«Տապան» էկո-ակումբ ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀՀ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության օրենքի նախագիծը գրեթե կատարյալ է և զարմանք հայտնեց, թե ինչու մինչ օրս Ազգային Ժողովը այն չի ընդունել:
«2011թ-ի հունվարին, երբ այն մտավ ԱԺ, նա այնպիսի վիճակում էր, որ եթե ընդունվեր՝ կործանիչ կլիներ Հայաստանի համար: Մենք ՀԿ-ներով հավաքվեցինք և վարչապետին ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին բացատրեցինք, որ նման ձևով օրենքը չի կարող ընդունվել, քանի որ այն թույլատրում էր գրեթե բոլորին ամենուր զբաղվել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությամբ: Բայց այժմ այն անցել է բոլոր անհրաժեշտ մասնագետների ու կառույցների միջով և ոչ մի առարկություն չի ստացել»,- ասաց Հրանտ Սարգսյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերին սկսվում են ԱԺ աշխատանքները, այդ պատճառով ինքը հորդորում է բոլորին ընդունել այս օրենքը, ըստ որի՝ միայն որոշակիորեն առանձնացված վայրերում կարող են նման գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությամբ զբաղվել՝ արտադրական մյուս տարածքներից առնվազն 25 կմ հեռավորության վրա:
«Այս օրենքը, թեև թույլ է տալիս բոլոր ֆիզիկական անձանց զբաղվել այս աշխատանքով, բայց պահանջներն այնպիսինն են, որ քչերը դրանով կզբաղվեն: Օրինակ՝ այդ բացիլները բացառապես պետք է արտադրվեն Հայաստանում, արտասահմանից դրանք ներկրել չեն կարող: Հիմա օրինակ՝ ապացույց չունենք, բայց բոլորս էլ գիտենք, որ երշիկի արտադրության մեջ սոյա են օգտագործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ