Ութ տարի առաջ էր, գնացի Բոստոնում գտնվող այս թանգարան, սա հայկական պատմության անկյունն է:
Պարզ հայերենով (կարդալ անգլերենով) գրված է, որ մեր պետությունը հաճախ պատերազմող պետությունների համար բուֆերային գոտի է եղել: Սա կնշանակի, որ մեր տարածքների վրա են եղել պատերազմները, սա կնշանակի, որ մենք աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում ենք: Այդ շահերը դեռ կան, մենք էլ նույն խաչմերուկում:
Ռուսի, ամերիկացու կամ եվրոպացու քամակը բռնելու փոխարեն, պետություն է պետք սարքել, հիմքը բանակն է, առանց դրա չկա պետություն: Այլապես, հայերը շարունակելու են անվտանգություն փնտրել այլ հողերում:
հ.գ.
Հա, մի քառասուն տարի էլ Սիրիան մեր ձեռքի տակ էր, «ռուս ու թուրք» այդտեղ քիթ չէին խոթում: Որ ուզենք մի քանի տասնամյակ անց նույնը կարող է լինել, այսինքն ոչ միայն մեր պետությունը, այլ նաև տարածաշրջանը մենք «տիրություն» անենք:
Нет описания фото.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել