Ներկայումս Քինգի արտահայտած բազում մտքեր թևավոր խոսքեր են դարձել: Շատերն են գնահատում նրա ավանդը և անգամ սրբացնում նրան: Այնուամենայնիվ, նրա կյանքի մասին կան որոշ փաստեր, որոնց մասին շատերը տեղյակ չեն: Ահա դրանցից մի քանիսը:

 10. Բեյարդ Ռաստին

Bayard Rustin

Մարտին Լյութեր Քինգը համագործակցում էր Բեյարդ Ռաստինի հետ քաղաքացիական հասարակության ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Բեյարդ Ռաստինն անմիջականորեն մասնակցել է «Վաշինգտոնյան երթ» անունը կրող բողոքի խաղաղ ակցիայի կազմակերպմանը: 1955 թ.-ին Բեյարդին ձերբակալեցին երկու այլ տղամարդու հետ սեռական կապ հաստատելու համար, թեպետ սեռական հարաբերությունները տեղի էին ունեցել առանց բռնության կիրառման: Դրանից հետո Քինգը չխզեց կապերը Բեյարդի հետ, թեպետ հասկանում էր, որ նա հեղինակազրկվել էր շատերի աչքում:

9. Հետապնդումներ Քինգի նկատմամբ

Martin Luther King Jr

1950-ականներին և 1960-ականներին Հետախուզության դաշնային բյուրոն սկսեց հետևել Քինգին` պարզելու համար` արդյոք նա կոմունիստների համախոհն էր: Երբ Քինգը հսկողության տակ էր, Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցները պնդում էին, որ իրենք արձանագրել են, թե ինչպես է Քինգը թեթևամիտ կատակներ անում Քենեդու սպանության մասին և շարունակ խոսում իր սեռական կյանքի մասին: Այնուամենայնիվ, բյուրոյի աշխատակիցների այս պնդումները հաստատող փաստեր չեն հրապարակվել, ուստի պարզ չէ` արդյոք դրանք հավաստի են: Ասում են նաև, թե Քինգն ամուսնացած ժամանակ ունեցել է մի սիրուհի, ում հետ հանդիպել է ամեն օր:


I Have a Dream

8. Հեղինակային իրավունքների խախտումներ

 

«20-րդ դարի Ֆոքս» կինոընկերությունը 1963 թ.-ին թողարկեց Քինգի «Ես երազանք ունեմ» ելույթի տեսաերիզը` խախտելով Քինգի հեղինակային իրավունքները: Կինոընկերության դեմ հայց ներկայացվեց` տեսաերիզը շրջանառությունից դուրս հանելու պահանջով: Դրանից հետո դատական հայցերը հաջորդեցին մեկը մյուսին: Հայց է ներկայացվել «USA Today»-ի (ԱՄՆ-ն այսօր) դեմ, քանզի այն վերատպել էր ելույթն ամբողջությամբ: Մի այլ հայց էլ ներկայացվել է CBS-ի դեմ, երբ այն փորձում էր վերահեռարձակել ելույթի տեսանյութը:

 

 

 

 7.  Իզոլա Վեյր Քարի

Izola Ware Curry

1968 թ.-ին տեղի ունեցած Ջեյմս Ըրլ Ռեյի հետ կապված ողբերգական դիպվածից 11 տարի առաջ Քինգի վրա հարձակում կատարեց մի մարդասպան և խոցեց նրա կրծքավանդակը: Այդ ժամանակ Քինգը գրքերն էր մակագրում: Քինգի վրա հարձակում գործողը Իզոլա Քարի անունով մի սևամորթ կին էր, ով տառապում էր հոգեկան խանգարմամբ: Նրա հարձակման հետևանքով Քինգը լուրջ վնասվածք ստացավ և հազիվ փրկվեց մահից: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան աղետալի ազդեցություն կթողներ նրա մահը քաղաքացիական հասարակության շարժումների վրա: 


Chicago Freedom March6. Ամենակատաղի բողոքը


Այս բողոքի ակցիան տեղի է ունեցել Չիկագոյում և ոչ հարավում, ինչպես կարելի էր ենթադրել: 1966 թ.-ին կայացած այս ցույցի ընթացքում Քինգի գլխին հարվածեցին աղյուսի կտորով:  Քինգը շարունակեց քայլերթը, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, կասեցրեց ծրագրավորված մյուս ցույցերը: Մինչ այս դեպքը նրա տունն արդեն ռմբակոծվել էր Մոնտգամերիում, սակայն դա չէր ընկճել նրա ըմբոստ ոգին:  

 

 

 

 

 


5. Ազդեցիկ ելույթ Վիետնամի պատերազմի դեմ

MLK Relief

1967 թ.-ին Քինգը շատերին վանեց` իր հակապատերազմական գաղափարներն արտահայտելով «Ինչո՞ւ եմ ես դեմ Վիետնամի պատերազմին» խորագրով ելույթում: Նրան քննադատողներից էին նախագահ Լինդոն Ջոնսոնը, «Washington Post»-ի և «Life Magazine»-ի հրատարակչությունները: Նրան մեղադրում էին` ասելով, որ իր այդ տեսակետներով նա դավաճանում է ազգին: Ելույթի տեսագրությունը հետագայում Գրեմիի մրցանակի արժանացավ:

4. Քինգը մահից առաջ այնքան էլ մեծ հեղինակություն չէր վայելում

King pointing

Վիետնամի պատերազմի մասին արտահայտած Քինգի գաղափարները նրա համախոհների որոշ մասին խրտնեցրել էին: 60-ականների կեսերին Քինգը տարված էր տարբեր դասակարգերի միջև խտրականությունը վերացնելու գաղափարներով: Նա մի ծրագիր էր կազմել, որով նախատեսում էր տասը տարվա ընթացքում հավաքել 50 միլիարդ դոլար և տրամադրել այդ գումարը բոլոր ռասաների սոցիալապես անապահով մարդկանց: Որոշ տեսաբաններ պնդում են, որ նրա մահը ծրագրված էր կառավարության կողմից և միտված էր խափանելու նրա պլանավորած Խաղաղության երթը մայրաքաղաքում: Հարցումների արդյունքում պարզվել է, որ 1968 թ.-ին Քինգի մասին դրական արձագանքները կազմում էին ընդամենը 30%:

3. Քինգի հետնորդները նրա ժառանգության հետ կապված խնդիրներ են ունեցել

MLK Jr and Family

 

Քինգի երեխաներին բազմիցս քննադատել են Քինգի համբավը արատավորելու մեջ: Քինգի երեխաները տարիներ շարունակ դատական գործեր են ներկայացրել իրար դեմ, ինչպես նաև այլոց դեմ: Այս մասին առաջին լուրերը տարածվեցին այն ժամանակ, երբ Քինգի ընտանիքը վաճառեց բազում փաստաթղթեր (հիմնականում ձեռագրեր) Ատլանտա Մորհաուս քոլեջին 32 միլիոն դոլարով:

 

2. Հետաքրքիր տեղեկություններ կարող են հրապարակվել 2027 թ.-ին

King Jr Martin Luther

 

 

Արդեն նշել ենք, որ Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցները որոշակի տեղեկություններ էին արձանագրել Մարտին Լյութեր Քինգի կյանքի վերաբերյալ: 1986 թ.-ին մի դատավորի հաջողվեց արգելել այդ տեղեկատվության հրապարակումը: Այդ տեղեկատվությունն ամփոփված է մոտ 17,000 էջանոց թղթապանակում:  Ասում են, որ այն կհրապարակվի 2027 թ.-ին: Լցվենք համբերությամբ և տեսնենք, թե որքանով են հավաստի այս լուրերը:

 

 

 

1. Հետմահու երաժշտական կարիերա

Мартин Лютер Кинг (англ. Martin Luther King)

Մի խումբ զվարճասերներ Քինգի լավագույն ելույթները վերածել են երգերի: Դրանք ներկայացված էին յութուբյան Schmoyoho remixed ալիքում: Հետագայում այդ երգերը ջնջվեցին, սակայն նրա երկրպագուները փոխարինեցին դրանք նորերով: Երգերն օգնում են ավելի լավ մտապահել նրա ելույթների տեքստերը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել