Aysor.am-ը գրում է.

Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել բնակչության առավել աղքատ խավին էժան սնունդով ապահովելու համար ավելի քան 18 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ օրինագծին: Այս մասին հաղորդում  է BBC լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օրենսդիրների կարծիքով,  փաստաթուղթը պետք է դառնա սովի դեմ պայքարի գործիքներից մեկը, քանի որ թերսնումից տառապում է Հնդկաստանի բնակչության մեծամասնությունը։ 

Եթե օրենքը հաստատվի խորհրդարանի վերին պալատի կողմից, այն կմտնի ուժի մեջ:  Ըստ փաստաթղթի՝ հնդիկ ժողովրդի մոտ 70 %-ը պետք է ստանա էժան բրինձ և հացահատիկ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել