Esyes.am-ը գրում է.
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր՝ երգչուհի Լուսինայի և ՀՀ նախագահական նստավայրի ադմինիստրատիվ բաժնի աշխատակից Գառնիկ Առաքելյանի ամուսնությանը esyes.am-ն արդեն անդրադարձել է:

Ամուսնությունից 1 տարի անց զույնգն ուրախանալու լավ առիթ ունի. երիտասարդ ամուսիններն իրենց ընտանիքը համալրեցին առաջնեկով:
Լուսինայի ծննդաբերության մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց նաև նրա պրոդյուսեր Սևակ Մարջանյանը. այլ մանրամասներ հաղորդելու համար նա չափազանց զբաղված էր:
Մեր աղբյուրները հայտնում են, որ փոքրիկը ծնվել է օգոստոսի 26-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ամուսինների անդրանիկ զավակն աղջիկ է՝ 2 կգ 940 գրամ քաշով և 47 սմ հասակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.esyes.am/news/article/view/5/7546/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել