Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»:
Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողալ: Նա, ով ապտակ էր ստացել, փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.
-Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչո՞ւ:
Ընկերը պատասխանեց.
-Երբ մեզ նեղացնում են, մենք պետք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջել: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրվի, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10200310844884520
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել