Armsport.am-ը գրում է.

Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկը», հայտնում է kicker-ը:

«Բավարիայի» հարձակվողը Գերմանիայի առաջնության 34 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ և վաստակել է 70 միավոր (35 գոլ x 2-ը՝ մրցաշարի գործակիցը):

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 28 գոլով և 56 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Չիրո Իմոբիլեն («Լացիո») և Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ») վաստակել են 54-ական միավոր (27 գոլ համապատասխանաբար Ա Սերիայում և Լա Լիգայում):

Անցած մրցաշրջանում Լևանդովսկին ևս նվաճել էր այս մրցանակը` 41 գոլով (82 միավոր):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել