Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում:
Ժամը 06:50-ի սահմաններում Hyundai մակնիլի 31 ՕV 114 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դուշեցի շրջանի Պասանաուրի գյուղում վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում եղել են Հայաստանի 4 քաղաքացիներ, սակայն մարմնական վնասվածքներ են ստացել 60-ամյա Վազգեն Մուշեղյանը և 56-ամյա Վահագն Մուշեղյանը:
Մյուս 2 ուղևորները վնասվածքներ չեն ստացել, և ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Վազգեն Մուշեղյանը և բարեբախտաբար նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում, քանի որ վնասվածքները թեթև են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-08-28-vrastan-avtovtar.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել