Հայկական առաջին կոմիքսի հիման վրա նկարահանված «Վիշապ»  ֆիլմը մայիսի 19-ից էկրաններ է բարձրացել:

Հայ դեռահասները և երեխաներն այլևս հայ սուպերհերոս ունեն:

«Վիշապ» ֆիլմում լսարանը կտեսնի ինչպես հայտնի, այնպես էլ՝ նոր դերասանների:

«Առաջին փորձս էր ֆիլմում նկարահանվելու, ու այդ առումով բարդ էր: Առաջարկը ստացել եմ հենց ռեժիսորից: Նախկինում տվյալ կոմիքսին ծանոթ չէի, բայց ծանոթանալուց հետո լավ տպավորություն ստացա, եւ հիմա, երբ նայում եմ այն ու համեմատւմ ֆիլմի հետ, կարծում եմ՝ ստացվել է»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վիշապին մարմնավորող Տիգրան Վարդանյանը:

Սկսնակ դերասանների հետ աշխատելու որոշման մասին էլ ֆիլմի բեմադրիչ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանն ասաց հետևյալը.

«Սցենարով մեր դերասանները 18-20 տարեկան են, իսկ այդ տարիքային խմբում չունենք փորձառու դերասանները: Դժվար էր, սակայն նաև շատ հետաքրքիր էր նրանց հետ աշխատելը: Կարծում եմ, որ շատ լավ ճանապարհ է բացվում նրանց համար, իսկ լսարանն էլ նոր դեմքեր կտեսնի, թեպետ ֆիլմում կան նաև շատ հայտնի և փորձառու դերասաններ»:

Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ ժանրային առուվոմ իսկապես բարդ էր:

 «Այնպես չէ, որ հեծանիվ ենք հորինել։ Ամբողջ աշխարհում կա սուպերհերսների մասին ֆիլմ նկարահանելու ձևաչափը, և մտածեցինք, իսկ ինչու չունենանք նաև մենք։ Նախագիծը դժվար և բարդ ճանապարհ անցավ 2020 թվականին, բայց ինչպես ասում են, մենք էլ սուպերհերոսաբար դրանք հաղթահարեցինք»,- ասաց Միտոյանը։

Հավելենք, որ Ռուբեն Ջաղինյանը նույնպես ֆիլմի պրոդյուսերներից է:

Նշենք, որ «Վիշապ» ֆիլմի հիմքում վիշապաքարերի մասին հայկական լեգենդն է. հենց դրանցից է գլխավոր հերոսը ստանում իր ուժն ու սկսում պայքարել քաղաքում

Ներկայացնում ենք «Վիշապ» ֆիլմի պրեմիերայի հյուրերին և հետաքրքիր դրվագները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել