
Panorama.am-ը գրում է․
Կենտուկիից ընտրված Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է գումար վերցնի Չինաստանից՝ Ուկրաինային ռեկորդային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթ փոխանցելու համար: Breitbart-ի հրապարակած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Սենատորն ընդգծել է, որ ԱՄՆ բյուջեն չունի այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Կիևի հանդեպ խոստացված պարտավորությունները կատարելու համար։
«Կարծում եմ՝ կարևոր է իմանալ, որ մենք գումար չունենք ուղարկելու, մենք պետք է պարտք վերցնենք Չինաստանից, որպեսզի միջոցներ ուղղենք Ուկրաինա»,-ասել է Փոլը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել