Արձանը պատկերում է ժամանակակից քաղաքակրթությունը, նրա նվաճումները և աստիճանաբար մարդու ֆիզիկականի և հոգևորի (ներքին էության) վտանգավոր այլափոխումը, մարդու օտարումը բնությունից: Քանդակագործ Երվանդ Քոչարը արձանի գիպսե (116x60x45) սմ չափսերով տարբերակը կերտել էր 1959թ.:
Արձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ 2003թ. սեպտեմբերի 23-ին Փավստոս Բուզանդի փողոցի վրա գտնվող Նորարարական փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) մոտ: Ներածական խոսքով արարողությունը բացեց էդուարդ Պալասանյանը (ՆՓԱԿ-ի համահիմնադիր): Այնուհետև խոսք ասաց և արձանը քողազերծեց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Ապա խոսք ասացին Աշոտ Կարապետյանը (ձուլածոյի կրկնօրինակող), Լալա Քոչարը (Ե. Քոչարի տուն- թանգարանի տնօրեն), Կարեն Աղամյանը (ՀՆՄ նախագահ), Ռուբեն Քոչարը` Ե. Քոչարի որդին:
Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, քանդակի բարձրությունը` 4.6 մ:
Քանդակագործ` Երվանդ Քոչար (տես՝ «Սասունցի Դավիթ» արձան): Ճարտարապետ` Աշոտ Կարապետյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել