«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արարատի մարզի գյուղատնտեսության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի կալանավորումից հետո վարչությունը վերջապես նոր պետ կունենա, պետի տեղակալ Հայկազ Տերտերյանը միակ թեկնածուն էր և միակ հաղթողը։ Նա նաև Լաջվարի գյուղապետ է եղել և սերտ կապեր ունի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ։

Որոշ տեղեկություններով, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի փեսա Կարեն Մնացականյանին են փորձել անցկացնել այս պաշտոնում, սակայն նա իր աշխատանքային կենսագրությամբ չի համապատասխանել քաղծառայության այդ պաշտոնի պահանջներին, և առանց այն էլ աղմուկ հանած այս պաշտոնում Կարապետյանի փեսայի նշանակումից որոշել են հրաժարվել։

Տերտերյանը մարզպետի հրամանն ստանալու է այսօր, կդառնա՞ նա Աբրահամյան գերդաստանի հերթական կատարածուն ու նաև «զոհը», ցույց կտա ժամանակը, սակայն մի բան փաստ է, որ այս պաշտոնի ղեկավարը չի կարող առնչություն չունենալ մարզում մեծ կալվածատեր Աբրահամյան գերդաստանի անդամների հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել