
News.am-ը գրում է․
Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է իր մտադրությունն անդամակցելու ՆԱՏՕ-ին՝ պատմական որոշում կայացնելով՝ պայամանավորված Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմամբ, գրում է The Guardian-ը:
«Ֆինլանդիան հայտ է ներկայացնում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- հայտարարել է երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն մամուլի ասուլիսի ժամանակ: «Պաշտպանված Ֆինլանդիան ծնվում է որպես կայուն, ուժեղ եւ պատասխանատու հյուսիսային տարածաշրջանի մի մաս: Մենք ստանում ենք անվտանգություն, ինչպես նաեւ կիսվում ենք դրանով: Լավ է հիշել, որ անվտանգությունը խաղ չէ զրոյական գումարով»,- հավելել է գործիչը:
Վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ այժմ առաջարկը վավերցման համար կփոխանցվի խորհրդարանին: «Մեր որոշումը պատմական է: Որպես ՆԱՏՕ-ի անդամ մենք եւս պատասխանատվություն ենք կրելու ողջ դաշինքի անվտանգության համար»,- ասել է նա:
Ֆինլանդիան, ընդհանուր առմամբ, 1300 կմ երկարությամբ ձգվող սահման ունի Ռուսաստանի հետ: