Galatv.am-ը գրում է.

Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի առաջացման մեջ մեղադրվող բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ինչպես արդեն հայտնի է, փաստաբանի միջոցով խնդրել էր իրեն ուղարկել թոռան լուսանկարը: Ընտանիքի անդամներին հաջողվել է կատարել Հրաչյայի խնդրանքը, նրանք նկարն ուղարկել են կալանավայր, որտեղ գտնվում է Հրաչյա Հարությունյանը:

«Նա երեխայի նկարն էր ուզել, մենք էլ տարանք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հետո օմբուդսմենը չգիտեմ ինչպես ճանապարհել էր, փաստաբանը տարել-հասցրել էր նրան: Շատ ուրախ ենք, որ գոնե խնդրանքը կարողացանք կատարել»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել