Aravot.am-ը գրում է.
Օրերս Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ մտահոգություն հայտնել, որ զինդատախազությունը միակողմանի է գործին մոտենում: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նույնպես հրավիրած ասուլիսում վստահեցրեց, որ զինդատախազությունը ապատեղեկատվություն է տարածում. «Թողած ծանր մարմնական վնասվածքը, թողած այդ այլանդակ միջադեպը՝ քննարկման առարկա են Արտակ Բուդաղյանի գործողությունները»: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը պարզաբանումներ տվեց զինդատախազության հասցեին հնչած մեղադրանքների հետ կապված: Թե ինչու է տարածած տեղեկատվության մեջ հիմնականում արծարծվում Արտակ Բուդաղյանի անունը, կարծես նա է գլխավոր դերակատարն այս ամբողջ պատմության մեջ, ինչո՞ւ չի արծարծվում Սուրիկ Խաչատրյանի անունը՝ Արտակ Հարությունյանը վստահեցրեց, որ դա թյուր տպավորություն է. «Մենք հաղորդագրություն ուղարկեցինք նաեւ առգրավված զենքերի վերաբերյալ, շատ հարցերի վերաբերյալ: Մեր հաղորդագրությունները միակողմանի չեն: Այդ պահին հանրությանը հետաքրքրող ինֆորմացիան հաղորդագրության տեսքով տրամադրում ենք ԶԼՄ-ներին»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ