1in.am-ը գրում է.
Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի անցկացրած նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման ութ դեպք: Մեկ «Կամազ», վեց «Զիլ-130» և մեկ «Գազել» մակնիշի ավտոմեքենաներից առգրավվել է փաստաթղթերով թույլատրված չափաբաժիններից 24 խմ ավել բնափայտ: Տեղում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Հաշվարկվել է 720 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և ևս 500 հազար դրամի վարչական տուգանք:
Տարածքային ստորաբաժանումների կողմից նաև կայացվել է 500 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 52 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտուման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատանցման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի և հորատանցումը դադարեցնելու որոշումներ:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3 կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Կառնուտի ջրամբար: Առգրավվել է նաև 4 խեցգետնորսիչ:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.67 մլն դրամ գումար: