Վ.Գասպարյանը՝ շրջանավարտներին. Ոստիկանի գործունեությունը վերքաղաքական ու վերկուսակցական էPanARMENIAN.Net -ը գրում է.

Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանըհանդիպել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտներին:Շնորհավորելով նորընծա սպաներին ծառայություն անցնելու կապակցությամբ, Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ոստիկանության բարեփոխումներն իրականացնելու գործում այդ սերունդի դերն ու նշանակությունը:

ՀՀ ոստիկանության պետն՝ անդրադառնալով ոստիկանի կոչմանը և ոստիկանական աշխատանքի սկզբունքներին, ընդգծել է օրենքին ծառայելով ժողովրդին ծառայելու գերակա պահանջը և սպաներին կրկին հիշեցրել, որ ոստիկանի գործունեությունը վերքաղաքական ու վերկուսակցական է, իսկ ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է:

ՀՀ ոստիկանապետը՝ արդար և արդյունավետ ծառայություն մաղթելով ոստիկանության նոր հերթափոխին, հավաստիացրել է, որ նրանք մշտապես ղեկավարության ուշադրության կենտրոնում են լինելու և ունենալու են ամենօրյա օգնություն ու աջակցություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել