Doctors.am-ը գրում է.
Չորս բաժակ սև թեյ՝ ահա կաթվածից պաշտպանվելու համընդհանուր բանաձևը:
Գիտնականներն ուսումնասիրել են թեյի ազդեցությունը թրոմբագոյացման օրինակի վրա: Պարզվել է՝ թեյի ամենօրյա օգտագործումը նվազեցրել է թրոմբի առաջացման հնարավորությունը 21 տոկոսով՝ ի տարբերություն այն մարդկանց ցուցանիշների, ովքեր ընդհանրապես թեյ չեն օգտագործում: Իհարկե այս դեպքում նվազագույնը 4 բաժակ թեյը պարտադիր է:
Դեռևս 1997 թվականին այս գործընթացին են միացել 74961 կամավորներ: Մասնակիցներից ոչ ոք չի բողոքել առողջությունից: Հաջորդող 10 տարիների ընթացքում մոտ 4000 մարդ կաթված են տարել: Ընդ որում, փորձագետները հսկողության տակ են պահել նրանց սննդակարգը:
Բացառելով բոլոր կողմնակի գործոնները, գիտնականները հայտարարել են, որ թեյը կարևոր դեր է խաղացել մարդկանց առողջության համար: Հայտնի է, որ սև թեյը պարունակում է ֆլավոնիդներ, որոնք օգտակար են սրտի և ուղեղի համար: Սակայն պետք է պահպանել օրվա 4 բաժակ չափաբաժինը, քանի որ 1-3 բաժակ թեյը դրական արդյունք չի տալիս: