1in.am-ը գրում է.

Չափավոր քանակով ալկոհոլը կնոջ ոսկորները մենոպաուզայի ընթացքում ավելի ամուր է դարձնում ու դրանք պաշտպանում կոտրվածքներից՝ պարզել են շոտլանդական Աբերդին համալսարանի գիտնականները: 

Ինչպես հայտնի է՝ մենոպաուզայի ընթացքում հորմոնալ փոփոխությունները մեծացնում են օստեոպորոզի զարգացման հավանականությունը: Այդ հիվանդությունը ախտահարում է ոսկորները: Հետազոտության ընթացքում մասնագետները ուսումնասիրել են ալկոհոլի ու կալցիումի օգտագործման մակարդակը մենոպաուզայով 900 կանանց շրջանում, ինչպես նաև հետևել են նրանց ոսկորների առողջությանը հինգ ու յոթ տարի անց: 

Ըստ գիտնականների՝ չնայած ոսկորների խտության նվազումը չէր կանխարգելվել ամբողջությամբ, սակայն պարզվել էր, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը՝ մոտավորապես օրական մեկ գավաթ գինի, ինչպես նաև սննդակարգը օգնում են մեծացնել ոսկրանյութի խտությունը ազդրերի ոսկորներում: 

Դրա հետ մեկտեղ, գիտնականները մանրամասնում են, որ ալկոհոլը ավելացնում է էստրոգեն հորմոնի արտադրությունը, որի մակարդակը նվազում է մենոպաուզայի ժամանակ: Այդ կերպ, ալկոհոլի օգտագործումը ոչ մենոպաուզայի շրջանում կարող է վատ ազդեցություն ունենալ ոսկորների առողջության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել