ՀՀ-ում ՌԴ դեսպան. Հիացած եմ Ձեր երկրի մարդկանցովPanorama.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, այցը քաղաքավարական էր: «Ես Հայաստանում եմ, բարեկամական երկրում, որի հետ մենք չլուծվող հարցեր չունենք: Հիացած եմ Ձեր երկրի մարդկանցով, պատրաստվում եմ լինել ոչ միայն տեսարժան վայրերում, այլև այցելել մարզեր, ծանոթանալ մարդկանց հետ: Միշտ պատրաստ եմ գործընկերների հետ հանդիպել, քննարկել ցանկացած հարց»,- նշել է դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել