Հարգելի պարոն Գասպարյան,
2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստանալ Ձեր պարզաբանումները ստորև ներկայացվող հարցադրումների վերաբերյալ:
Այսպես, զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության (աղբյուր՝ http://www.youtube.com/watch?v=57XiXRqGli4#t=15) ուսումնասիրության արդյունքում առերևույթ իրավաչափության խնդիր է առաջանում ՀՀ Ոստիկանության առանձին ծառայողների` մի շարք քաղաքացիների նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ, մասնավորապես.
• Իրավաչափ և անհրաժե՞շտ էր արդյոք Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ մեկից ավելի դրվագներում միաժամանակ մի քանի Ոստիկանության ծառայողների կողմից կիրառված ուժը և հասցված մարմնական վնասվածքները, հատկապես այն դրվագներում, երբ վերջինիս կողմից դիմադրությունը բացակայում էր. օրինակ` Ա. Կիվիրյանին գետնին տապալելը և/կամ հարվածելը (Տես տեսագրություն` 08:38 - 09:15; 24:14 - 24:55);
• Իրավաչա՞փ էր արդյոք ակցիային մասնակցող` վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող, անձանց նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը և անհարկի ագրեսիվ վերաբերմունք, հատկապես` նշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս (Տես տեսագրություն` 02:30 - 02:45, 27:38 - 27:48)
• Ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ոստիկանոթյան առանձին ծառայողների կողմից անհարկի ֆիզիկական ուժի օգտագործումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ դրվագում չէին խախտում հասարակական կարգը (Տես տեսագրություն` 15:12 - 15:50);

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.haynews.am/hy/1377613847
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել