Իտալիայի բացառիկ կառույցը` Պիզայի աշտարակը, այլեւս չի ընկնում: Այս մասին հաստատում են փորձագետները: Եզրակացությունը հիմնված է 2001-2013թթ. անցկացված ուսումնասիրությունների վրա:
Մասնագետների հաշվետվությունից հետեւում է, որ 2001-2013թթ. աշտարակի թեքությունը նվազել է 2,5սմ-ով: Առաջին հայացքից նման աննշան արդյունքը վկայում է, որ Պիզայի աշտարակի անկումը հաջողվել է կանգնեցնել:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ ավելի վաղ տեղի իշխանությունները մի շարք աշխատանքներ էին ձեռնարկել՝ բացառիկ կառույցի հիմքն ամրացնելու համար: Վերջերս աշխատանքները հաջող ավարտվել էին, ինչի կապակցությամբ փորձագետները եզրակացրել են, որ կառույցը կարող է իր նախաստեղծ տեսքով կանգուն մնալ մի քանի հարյուրամյակ։
Ինտերնովոստի-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել