1. Չժան Բին անունով 15-ամյա չինացի տղան, ի զարմանս բժիշկների, ողջ էր մնացել սարսափելի վնասվածքից հետո: Դեռահասն իր ընկերներին հյուր էր կանչել իրենց տուն, և նրանցից մեկը բերել էր 50 սանտիմետրանոց թուր, որով հանկարծակիորեն հարվածել էր տղային: Թուրը 5 սանտիմետր խորությամբ մտել էր մարմնի մեջ:

2. Մոսկվայի բնակչուհի Յուլիա Պոպովան դարձել էր կողոպուտի զոհ: Գողը նույնիսկ հասցրել էր հարվածել աղջկա վզին 20 սանտիմետրանոց դանակով, բայց ուժեղ վախի պատճառով նա նույնիսկ ցավ չէր զգացել: Դանակն անցել էր ողնուղեղից մի քանի սանտիմետր հեղավորության վրա:

3. Այս զինվորը կարողացել է ողջ մնալ այն բանից հետո, երբ ռազմական գործողություններից մեկի ժամանակ դանակը 20 սմ խորությամբ նրա գլուխն է մտել:

4. Բադին գտել էին ԱՄՆ-ի քաղաքային պարկերից մեկում: Բադին միանգամից օգնություն էին ցուցաբերել: Դանակը հրաշքով չէր վնասել կենսական օրգանները: ԱՄՆ-ի Վայրի բնության պահպանման կենտրոնը հայտարարել է 1000 դոլար պարգևատրում նրան, ով կբացահայտի այս պատմությունը:

5. Եկատիրինբուրգի 19-ամյա բնակիչը ողջ էր մնացել այն բանից հետո, երբ մկրատը խրվել էր նրա գլխի մեջ: Ամեն ինչ տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ նա վիճել էր իր ընկերուհու հետ: Բարեբախտաբար, մկրատը խրվել էր նրա գլխի մեջ միայն 5 սմ-ով և չէր վնասել ուղեղը: Թեև այս դեպքում վերջինիս առկայությունը կասկածելի է:

6. 15-ամյա տղան դանակով հարված էր ստացել գլխին այն բանից հետո, երբ փորձել էր կանխարգելել գողությունը Լոնդոնի կանգառներից մեկում: Խոհանոցային դանակը 15 սմ-ով խրվել էր տղայի գլխի մեջ, և միայն հմուտ բժիշկների շնորհիվ է, որ նա ողջ է մնացել:
![]()
7. 23-ամյա տղամարդը ողջ էր մնացել այն բանից հետո, երբ դաշույնը մխրճվել էր նրա աչքի մեջ: Բույ Նգոկ Տուանը հարված էր ստացել 50 սմ-ոց դաշույնով տաքսու վարորդի կողմից: Վերքը մոտ 10 սմ խորության էր:
![]()
8. Ըստ այս շան տիրոջ խոսքերի` շունը փորձել էր կանգնեցնել գողերին: Փախուստի ժամանակ նրանք խրել են դանակը շան գլխի մեջ, բայց նա չի մահացել և շուտով վերադարձել է երջանիկ տիրոջ մոտ:



