Tert.am-ը գրում է.
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կրակելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանն իրեն մասնակի է մեղավոր ճանաչում: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր իր պաշտպանական ճառում նման հայտարարություն արեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպանը՝ Լյուդվիգ Ավետիսյանը:
Նա ընդգծեց, որ Խաչատուր Պողոսյանը Պարույր Հայրիկյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, այլ փորձել է միայն վախեցնել նրան:
«Խաչատուր Պողոսյանը զենքը պահել է Պարույր Հայրիկյանի աջ կողմին, և միայն այն ժամանակ է կրակել, երբ վերջինս կտրուկ շարժումներ է արել, ինչի հետևանքով էլ Խաչատուր Պողոսյանը կրակ է բաց թողել ու վիրավորել նրան՝ հենց աջ կողմից: Իսկ կրակել է, քանի որ խուճապի է մատնվել և անգամ փախչել է այլ ուղղությամբ, այնինչ գործընկերը նրան այլ տեղում էր սպասում»,- ասաց պաշտպանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ