Tert.am-ը գրում է.

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 26-ին՝ ժամը 00.15-ին, զանգահարել է Շահամիրյանների փողոցի 9 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ հիմնարկություններից մեկի անվտանգության աշխատակիցները խմած հարձակվել են մարդկանց վրա, հայհոյել և 3 անգամ կրակել:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, պարզվել է, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23.15-ին, 1990 թ. ծնված Գևորգ Մ.-ն Շահամիրյանների փողոցում բարձրաձայն հայհոյանքներ տալու համար դիտողություն է արել մի ընկերության անվտանգության աշխատակիցներից մի քանիսին, որոնք, դիտողությունը չընդունելով, սկսել են ծեծի ենթարկել նրան` պատճառելով վնասվածքներ և բարձրաձայն հայհոյանքներ տվել նրա հասցեին, իսկ երբ միջադեպը կանխելու նպատակով միջամտել են թաղամասի բնակիչները, անվտանգության աշխատակիցները շարունակել են ծեծել Գևորգ Մ.-ին, հայհոյանքներ տվել բնակիչների հասցեին և չպարզված հրազենով 3-4 կրակոց արձակել բնակիչների ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել