Esyes.am-ը գրում է.

Ընտանիքն ու կարիերան միշտ չէոր համատեղելի ենհատկապես, երբ կինը շոու

բիզնեսիներկայացուցիչ է կամ աշխատում է հեռուստատեսությունումԱրդյունքում` մի

շարքմարդիկ կանգնում են ընտրության առաջընտանի՞ք թե՞ կարիերա: Այս անգամ 

որոշեցինքանդրադառնալ հայտնի կանանցովքեր ամուսնությունից հետո հրաժարվել են

 հաջողկարիերայից:

 Դերասանուհի Արփինե Իսրայելյանը կարճ ժամանակում հայտնի դարձավ շնորհիվ սերիալային դերերի: Հենց աշխատանքի բերումով էլ նա ծանոթացավ իր երկրորդ կեսի` Ներսեսի հետ, նախորդ տարվա աշնանն ամուսնացավ ու ստեղծագործական դադար առավ: Թեև ամուսնությունից հետո որոշ ժամանակ նա վարում էր «Առավոտ լուսո» ծրագիրը, դա էլ երկար չտևեց: Այժմ Արփինեն չի զբաղվում հեռուստատեսային աշխատանքով, միայն թատրոններում է հանդես գալիս:

 Երգչուհի Լուսինան` մեծ աղմուկ բարձրացրած իր հարսանիքից հետո ստեղծագործական ոչ մի նորություն չունեցավ: esyes.am-ի հետ զրույցում նա ասել էր, որ այժմ բիզնեսով է զբաղված, իսկ երաժշտությունից առժամանակ է հեռացել ու անպայման կվերադառնա: Այնուամենայնիվ, նրանից նորություններ դեռևս չկան:

 Հաղորդավարուհի Դինան, ով երկար տարիներ եթերում էր ոչ միայն որպես հաղորդավարուհի, այլև հայտնի ընկերություններից մեկի գողվազդային դեմք,  կարիերան փոխարինեց ընտանիքով ու այժմ երազում է բազմազավակ մայր դառնալու մասին:

 Ձմռանն ամուսնացավ Կարգին Հասոն` Հասմիկ Ղարիբյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում և ամուսնությունից որոշ ժամանակ առաջ արդեն ստեղծագործական դադար էր առել: Թեև Հասմիկն այս ընթացքում որևէ նախագծում ընդգրկված չի եղել, «Կարգին սերիալի» պրոդյուսեր և ռեժիսոր Արման Մարությանն օրերս esyes.am-ին  ասել էր, որ կփորձեն Հասմիկին բերել այստեղ` նոր նախագծում խաղալու համար: 

 Սերիալային դերասանուհի Սեդա Սարգսյանը ևս ամուսնությունից հետո դադարեց նկարահանվել հեռուստասերիալներում: Ավելին, ի տարբերություն գործընկերուհիների, նա ամուսնությունից հետո խզեց կապերը լրատվամիջոցների հետ: Այնուամենայնիվ, դերասանուհին, ով այլևս չի նկարահանվում սերիալներում, esyes.am-ին պատմել է մայր դառնալու մասին:

 Մոտ երկու տարի առաջ ամուսնացավ ու հեռուստատեսությունից հեռացավ «7 երգ» հաղորդման հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանը: Նա այժմ Հայաստանում չի ապրում և հեռուստատեսություն վերադառնալու հույսեր էլ, կարծես թե, դեռևս չկան: 

 Մանե Գրիգորյանի ամուսնությանն ու առաջնեկի ծննդին esyes.am-ն անդրադարձել է:Հաղորդավարուհին  «Ես»-ին հայտնել էր, որ դուստրը` Կարինան, մեծ երջանկություն է բերել իրենց ընտանիք: Երջանիկ մայրիկը ևս այս պահի դրությամբ ավարտել է հեռուստատեսային կարիերան:

 Հումորիստ Գարիկի կինը` երգչուհի  Մարիաննան, մինչ ամուսնությունը մասնակցեց “X Factor” նախագծին: Նա և ընկերուհին` Սոնան` Mars’ON  խմբով հասան եզրափակիչ: Ամուսնությունից հետո Մարիաննան էլ նախընտրեց տնային տնտեսուհու դերն ու դադարեցրեց գործունեությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել