168.am-ը գրում է.

168.am-ի տեղեկություններով՝ Մարտունու հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար վարչական միավորների ղեկավարները, այլ գերատեսչությունների, այդ թվում ՋՕ-ի տնօրինությունը՝ Արտաշես Սարդայանի գլխավորությամբ, շուրջ 2 տասնայկի հասնող աշխատակիցներով, աշխատանքային ժամին գործուղվել էին՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու։

    

Անհասկանալի կերպով հրահանգավորում էին տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, որի արտոնությունը, ըստ մեր տեղեկությունների, ստացել էին մարզպետի հանձնարարկանով։

Տեղում էին նաև մարզպետի կողմից ուղարկված սադրիչներ, որոնք ոստիկանների հետ համատեղ ուժ էին կիրառում ցուցարարների նկատմամբ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել