News.am-ը գրում է.

«Դիմադրություն» շարժման զանգվածային երթերին ու անհնազանդության ակցիաներին այս օրերին իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնում նաեւ բազմաթիվ հայտնիներ։

Հանրահավաքներին կարելի է տեսնել Հրանտ Թոխատյանին, Արսեն Ջուլֆալակյանին, Ժիրայր Դադասյանին, Սյուզան Մարգարյանին և Հրաչյա Հարությունյանին։ Հանրահավաքների պարտադիր մասնակիցներ են նաև Ագնեսա Շահնազարյանը և Ժաննա Բուտուլյանը։ Այս օրերին նաև Ֆրանսիայի հրապարակի բեմահարթակում էին Շուշան Պետրոսյանը, Ալլա Լևոնյանը, Նունե Եսայանը։ Օրերս Սիրուշոն Ֆրանսիայի հրապարակում իր երկրպագուների հետ միասին հայրենասիրական երգեր կատարեց։

Ակտիվ են նաև արտասահմանում գտնվող հայ արտիստները։ ԱՄՆ-ում բնակվող Անդրեն ստուդիայում «Զարթնիր, լաո»-ի կատարման իր հատվածն էր հրապարակել, որը միանգամից դարձել էր ֆեյսբուքի և ինստագրամի հիթ։ Այս օրերին է ստեղծվել նաև Սոֆի Մխեյանի վերջին տեսահոլովակը, որն ամբողջությամբ հիմնված է հանրահավաքի կադրերի վրա։

Իրենց ակտվությունը արվեստի ու մշակույթի գործիչները հիմնավորում են նրանով, որ հայրենիքի համար ճգնաժամային, օրհասական պահին այլ տեղ չէին կարող լինել, և կանգնում են ժողովրդի կողքին՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել