1in.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչպիսի հաց և պանիր պետք է օգտագործել, ինչպես դրանք կտրատել, ինչքան տևողությամբ և ջերմության աղբյուրից, որքան հեռավորության վրա պետք է պատրաստել դրանք՝ ամենահամեղ պանրե տոստը ստանալու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պարզվել է՝ ջերմության աղբյուրին տոստի պատրաստման օպտիմալ հեռավորությունը 18 սմ է: Այդ դեպքում պանիրը հալվել է հավասարապես: Պարզվել է նաև, որ իդեալական տոստ կստացվի 10 մմ հաստությամբ սպիտակ հացի վրա կոշտ պանրի, օրինակ՝ չեդերի 50 գրամանոց հատվածների հալեցմամբ: Մինչև 115 աստիճան Ցելսիուս տաքացված ջեռոցում տոստը պետք է պահել 4 րոպե:
Մասնագետները խոստովանում են, որ իրենց աշխատանքն ինքնին գիտական արժեք չունի, սակայն դրա արժեքը տեսնում են նրանում, որ այն ցուցադրում է գիտական մոտեցման էությունը ցանկացած խնդրի հանդեպ: