1in.am-ը գրում է.

Ձիթապտղի յուղն օգնում է կանխել հիշողության կորուստը: Այս մասին գրում է իտալական գիտական Plos One ամսագիրը: Ձիթապտղի յուղը, որը հայտնի է իր օգտակար հատկություններով, նաև կարող է բարելավել օրգանիզմի վիճակն Ալցհեյմերի հիվանդության և այլ նյարդաբանական խանգարումների դեպքում:

Հետազոտությունն անցկացվել է Ֆլորենցիայի համալսարանում: Երկու ամսվա ընթացքում ուսումնասիրվել են Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մկները: Գիտնականները կենդանիների մոտ նշել են ճանաչողական և վարքային խանգարումների բացակայություն:

Հետազոտական խմբի ղեկավար Մասիմո Ստեֆանին նշել է, որ այդ փորձերը կդառնան «միջերկրածովյան դիետայի երիտասարդացնող էֆեկտի» գիտական հիմնավորում: Գիտնականի խոսքերով՝ ներկայում նախկինի պես գոյություն չունի Ալցհեյմերի հիվանդության բուժման արդյունավետ թերապիա, ինչը սպառնալիքի տակ է դնում առողջապահական համակարգի կայունությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել